Լրահոս
Քաղաքական
13:03
04.10.22
120

Հայ գերիների գնդակահարությունը «խորապես ցնցել է» Ֆրանսիայի ու Կանադայի ԱԳՆ-ներին

Հայ գերիների գնդակահարությունը պաշտոնապես դատապարտել են Ֆրանսիան ու Կանադան: Այդ երկրների արտգործնախարարությունները «խորապես ցնցող» են համարել անզեն հայ զինվորների սպանության տեսանյութերը, որոնք ադրբեջանցիները տարածել էին կիրակի կեսօրին:

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին գրել է, որ բռնության հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: