Լրահոս
Քաղաքական
19:25
14.07.25
179

Հայ-ադրբեջանական փակագծերը բացվում են. Աբու Դաբիից 3 օր անց Բրյուսել է մեկնել Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանին այսօր շռայլ խոստումներով քաջալերել են Եվրոպայում, որի հովանու տակ Հայաստանի վարչապետը նախ իջեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում և, ըստ էության, դրել արցախյան 30-ամյա շարժման գերեզմանաքարը: Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները Բրյուսելում աջակցություն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի 200 քառակուսի կիլոմետրը օկուպացված է պահում Ադրբեջանը, քննարկվում է Սյունիքով անցնող թուրանական միջանցքի մաս ճանապարհի վերահսկողությունը արտապատվիրակելու հնարավորությունը, Հայաստանի բանտերը լցվում են Փաշինյանի քաղաքականության ընդդիմախոսներով, իսկ Բաքվի բանտերից ոչ մի հայ ազատ չի արձակվում: