Լրահոս
Հասարակական
23:50
10.06.22
439

Հավկիթի մեծությամբ կարկուտը Տաշիրում մեծ վնասներ է պատճառել բնակիչներին

Img default alt hy

Shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 10-ին, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում:  Տաշիր քաղաքում հավկիթի մեծությամբ կարկուտը մեծ վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը:

Կարկուտը տեղացել է 17:03-ին և 19:40–ին: Այս պահին տուժած քաղաքացիները սպասում են, որպեսզի ժամանեն Լոռու մարզպետարանից ու Տաշիրի քաղաքապետարանից, հույսով, որ նրանք օգնության ձեռք կմեկնեն իրենց: