Լրահոս
Կրթություն և գիտություն
18:15
09.01.26
99

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը. հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ 

Հավակնորդների քննությունները տեղի կունենան փետրվարի 18-ին, 20-ին և 25-ին ԿԳՄՍ նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ: