Լրահոս
Տարածաշրջան
08:21
08.03.23
113

Հարձակում Վրաստանի խորհրդարանի վրա. ցուցարարները կրակ են նետել ոստիկանների ուղղությամբ

Թբիլիսիի կենտրոնում ավարտվել է բողոքի ակցիան, որն ուղեկցվել էր ցուցարարների և իրավապահերի բախումներով: 

Հատուկ ջոկատայինները արդեն հեռացել են խորհրդարանի մոտից, հեռացվել են ջրցան մեքենաները:

Խորհրդարանի շենքի դիմաց ցույցը սկսվել էր երեքշաբթի առավոտյան: Ցուցարարները բողոքում էին օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նույն օրը երեկոյան:

Հանրահավաքն ուղեկցվել էր ոստիկանների հետ բախումներով. ցուցարարները ճեղքել էին խորհրդարանի մուտքի մոտ տեղադրված երկաթե արգելապատնեշները՝ փորձելով ներխուժել շենքի բակ: Ակցիայի մասնակիցները նաև քարեր ու շշեր էին նետել հատուկ ջոկատայինների ուղղությամբ։ 

Իրավապահները արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ ու ջրաշիթեր էին կիրառել ցույցը ցրելու համար: