Լրահոս
Քաղաքական
23:07
26.11.25
194

ՀԱՊԿ-ից չի հեռանում, բայց Եվրամիություն է շտապում. տարօրինակ նախագիծ է հապշտապ խորհրդարան տարել ՔՊ-ն

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ են հրատապ մտցրել ՔՊ-ականները Եվրամիության առաքելությանը Հայաստանի մասնակցության շրջանակի մասին համաձայնագրի նախագիծը: Դա ենթադրում է, որ Հայաստանը պատրաստվում է միանալ ճգնաժամային կառավարման գործողություններին, բայց չգիտի Եվրամիությունը խաղաղապահ առաքելության մանդատ ունի՞, թե՞՝ ոչ: Այդ հարցի պատասխանները ընդդիմադիրները չեն ստացել նախագիծը խորհրդարան տարած փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանից: