Լրահոս
Քաղաքական
13:40
10.06.22
117

ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները՝ Բաղրամյան 26-ում

Բաղրամյան 26-ում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարները նախ նեղ կազմով նիստ են արել, ապա ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական աղբյուրի, քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նիստի ավարտին նախատեսվում է ստորագրել արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024 թվականների խորհրդատվությունների ծրագիրը: