Լրահոս
Միջազգային
17:31
09.09.22
107

«Համալսարանական ոստիկանության» դեմ Աթենքում ուսանողական բողոքի ժամանակ բախումներ են եղել

Աթենքում հազարավոր ուսանողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ ընդդեմ համալսարանական ոստիկանության ստեղծման որոշման: Բախումներ են եղել: Առաջին ակցիաները կազմակերպվել են երկուշաբթի, երբ կառավարության որոշմամբ՝ Աթենքի և Սալոնիկի տարբեր համալսարաններում ոստիկանական ուժեր են տեղակայվել: 

Կառավարությունը պնդում է, որ պարեկային ծառայությունն անհրաժեշտ է բուհերում ապօրինությունների դեմ պայքարելու համար: Ուսանողները կարծում են, որ այդ փոփոխության համար բյուջեից դուրս գրված միջոցներով կարելի է իրենց հանրակացարաններով ապահովել: