Լրահոս
Հասարակական
16:56
12.06.22
290

Հացը վտանգավոր է որոշ մարդկանց համար

Img default alt hy

Սննդաբան Ելենա Սոլոմատինան մարդկանց որոշ խմբերի խնդրել է դադարեցնել խմորիչով  հաց ուտելը և անվանել է այդ հացի  վտանգները:  Նրա խոսքերը մեջբերում է News.ru-ն։

Նման հացը, ասում է նա, հարմար չէ խմորիչի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց, ինչպես նաև նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն աղիքային միկրոֆլորայի խախտման հետ։ «Մարդիկ, ովքեր հակված են գազերի,  դժվար են մարսում  մանրաթելային շատ մթերքներ: Խմորիչով հացը օգտակար չէ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում՝ պանկրեատիտ, ստամոքսի խոց»,- հավելել է բժիշկը։

Խմորիչով հացը, հատկապես՝ սև, ամբողջական հացահատիկը, տարեկանը, վնասակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների համար, քանի որ կարող է սրացում առաջացնել, զգուշացրել է սննդաբանը։ «Նման մարդկանց հատուկ սննդակարգ է նշանակվում, որում հացը բացառվում է»,- եզրափակել է Սոլոմատինան։