Լրահոս
Հասարակական
14:40
04.10.22
259

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել է 2-ամյա տղայի դի

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 07։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ երեխա է մահացել։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը 2-ամյա Միշա Ա-ն էր։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։