Լրահոս
Հասարակական
13:00
11.01.26
165

Գյումրիում հրդեհ է բռնկվել «Լադա» մակնիշի ավտոմեքենայում. այն դարձել է ոչ շահագործելի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հարավ-արևելյան թաղամասում գտնվող տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում, հաղորդել է Shamshyan.com-ը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են սեփականատերն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի փաստով Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։