Լրահոս
Սպորտ
21:18
02.07.22
409

Գյումրեցի հսկան հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 ԵԱ-ում Հայաստանը եզրափակչի 4-րդ մասնակիցը ունեցավ:

Եզրափակչի ուղեգիր այսօր նվաճել է 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա 5-2 հաշվով հաղթել է թուրք Ադիլ Միսիրչիին: Վաղը եզրափակչում նա կմրցի վրացի Մերաբ Սուլեյմանաշվիլիի հետ: