Լրահոս
Հասարակական
15:31
06.06.25
981

Գյուղում երկու քոռ են, մի քաչալ, մանկապարտեզն ինչի՞ ես սարքել․ մեղրեցի կինը՝ կոռուպցիայի մասին (Տեսանյութ)

Img default alt hy

Երկիրն առանց հոր ընտանիքի հետ է համեմատում մեղրեցի կինը, որը ցանկանում է անանուն մնալ։
Marz News-ի թղթակցի հետ զրույցում նա համոզմունք է հայտնում, որ «կոռուպցիան Հայաստանում ավելանում է»։ Օրինակ է բերում մանկապարտեզի կառուցումը մի գյուղում, որտեղ մեր զրուցակցի բառերով՝  երկու քոռ, մի քաչալ են ապրում, մանկապարտեզն ի՞նչ են անում։ Գյուղի երիտասարդները հիմնականում մոտակա քաղաքներ կամ մայրաքաղաք են տեղափոխվում։

Կնոջ խոսքով՝ Մեղրիում շատացել են բնակարանային գողությունները, իր բնակարանից էլ են երկու անգամ գողություն արել, որոնք այդպես էլ չեն բացահայտվել։ Նա ոստիկաններին է մեղադրում։