Լրահոս
Միջազգային
19:00
12.09.22
116

Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը պահպանության գոտու վերաբերյալ կոնսուլտացիաներ Է սկսել Ուկրաինայի և ՌԴ-ի հետ

Img default alt hy

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել Է, որ կոնսուլտացիաներ Է սկսել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Զապորոժիեի ատոմակայանի շուրջը միջուկային և ֆիզիկական անվտանգության պահպանության գոտու ստեղծման հարցով:

«Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար ճեպազրույցում ես առաջարկեցի շտապ պահպանության գոտի սահմանել կայանի շուրջը: Ես այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ եմ սկսել երկու կողմերի հետ: Անշուշտ, Ուկրաինայի հետ (…): Ինչպես նաև Ռուսաստանի՝ բանակցությունների անկապտելի գործընկերոջ հետ, քանի որ նրանք վերահսկում են օբյեկտը»,- ասել Է Գրոսին սեպտեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ինչպես նշել Է Գրոսին, Զապորոժնեի ատոմակայանի գնդակոծումները շարունակվում են, սպառնալիքի տակ են ռեակտորները և բանեցված վառելիքի պահման զետեղարանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: