Լրահոս
Արտաքին քաղաքականություն
19:55
06.07.22
131

Գրեթե 30 քաղաքական գործիչ լքել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ջոնսոնի հետ սկանդալի պատճառով

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։ Ինչպես նշում են բրիտանացի քաղաքական մեկնաբանները, կաբինետի ղեկավարի համար ավելի ու ավելի դժվար կլինի պահպանել իր պաշտոնը ներկա պայմաններում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ նույնիսկ բարձրաստիճան նախարարներն են Ջոնսոնին խնդրում ինքնակամ հրաժարական տալ: