Լրահոս
Միջազգային
15:40
03.10.22
444

Google-ը Չինաստանի օգտատերերի համար անջատել է «Գուգլ Թարգմանիչ» ծառայությունը

Img default alt hy

Google ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունն անջատել է «Գուգլ Թարգմանիչ» ծառայությունը Չինաստանի օգտատերերի համար, հայտնում է Bloomberg-ը։

Հայտարարության մեջ նշվում է․

«Մենք դադարեցրել ենք Google Translate-ի աշխատանքը մայրցամաքային Չինաստանում գործածության ցածր մակարդակի պատճառով»: