Լրահոս
Իրավական
20:43
10.06.22
156

Գողություն՝ քարտերից. խաբեության «զոհերը»

Վոթսափի օգտատերերը վտանգավոր հաղորդագրություններ են ստանում: 2 տասնայկից ավելի մարդ քննչական կոմիտեին հայտնել է, որ Հայփոստի անունն օգտագործելով՝ ինչ-որ մարդիկ քաղաքացիներից քարտի հաշվեհամարների տվյալներ են ստացել և րոպեների ընթացքում զրոյացրել հաշիվները:

Համացանցային խարդախության զոհերը հիմնականում ինչ-որ ապրանք վաճառողներ են: Հայփոստը զգուշացում է՝ հաղորդագրությունների հետ ընկերությունը կապ չունի: