Լրահոս
Հասարակական
17:30
08.09.22
172

Գնորդները կկարողանան մեքենան մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ հենց ավտոշուկայում

Կառավարությունը կփորձի Հայաստանի ավտոշուկաները առավել հարմարավետ դարձնել գնորդների համար:

Մեքենա առնողները հենց ավտոշուկայի տարածքում կկարողանան մաքսազերծել, հաշվառել ու համարանիշ ստանալ:

Որոշման նախագիծը ներկայացնելիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ասել է, որ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը ու վերցրել են վրացականին մոտ տարբերակը։

Կառավարությունն ընդունել է առաջարկված նախագիծը: