Լրահոս
Քաղաքական
22:00
05.10.22
110

«Գնալու եմ խաղաղության հաստատման». Փաշինյանը Պրահայում կհանդիպի Ալիևին ու Էրդողանին

Վաղը Պրահայում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ոչ միայն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչպես ավելի վաղ հայտնի էր, այլև Ադրբեջանի նախագահ Ալիևի: Հայաստանի վարչապետն այս մասին խորհրդարան-կառավարություն հարց-պատասխանի ժամանակ է ասել: 

Փաշինյանը նախ Սերժ Սարգսյանին է մեղադրել՝ հեռանալիս սեղանին կապիտուլյացիայի փաստաթուղթը թողնելու համար, ապա ասել, որ իր վրա ստանձնել է խաղաղության օրակարգի պատասխանատվությունը, ինքը գնում է այդ ճանապարհով: