Լրահոս
Հասարակական
13:16
17.09.22
174

Գիշերում են փողոցներում կամ մեքենաների մեջ. մարդիկ իրենց ունեցվածքը հանում են Սոթքից

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով ավելի քան 50 տուն է վնասվել Գեղարքունիքի Սոթք գյուղում։

Կանանց ու երեխաներին տարհանել են գյուղից. բնակիչները «Հայլուր»-ին պատմել են, որ մեծամասնությունը մնալու տեղ չունի, գիշերում են փողոցներում կամ մեքենաների մեջ։

Գյուղ են վերադառնում միայն անասուններին կերակրելու։

«Հայլուր»-ի տեսախցիկը Սոթքում ֆիքսել է, թե ինչպես են մարդիկ իրենց ունեցվածքը բեռնատարներով հանում գյուղից։