Լրահոս
Քաղաքական
13:07
05.10.22
72

Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ․ Ալիև

Ադրբեջանի «Ղարաբաղյան շրջանում»  ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և հարցը, թե ինչպես ենք մենք կարգավորելու նրանց կյանքը, մենք չենք քննարկելու որևէ միջազգային կենտրոնի հետ։ 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  Աղդամում կայացած Ադրբեջանական քաղաքաշինության ազգային համաժողովում ունեցած իր ելույթում։

Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» ։