Լրահոս
Հասարակական
20:50
05.10.22
126

Հայ գերու թոքից «ինչ-որ մաս են հեռացրել» Ադրբեջանում. ծնողներն անհանգստանում են Բաքվի «հոգատարությունից»

Երեքշաբթի Հայաստան վերադարձած 17 գերիներից 7-ը վիրավոր են, «Հայլուր»-ին ասել է պաշտպանության նախարարության խոսնակը: Վիրավորները հարցաքննվելու են «Մուրացան» զինվորական հոսպիտալում: Մյուսներին այսօր են հարցաքննել Քննչական կոմիտեում:  

«Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանը զրուցել է 22 օր գերության մեջ մնացած տղաներից մեկի՝ Տիգրանի հոր հետ: Տղային իբրև հոգատարությամբ վիրակապելու մասին տեսանյութ էին հրապարակել ադրբեջանցիները՝ գերիներին խմբակային գնդակարելու տեսանյութից օրեր առաջ: