Լրահոս
17:45
06.07.22
129

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում հունիսին ծնվել է 106 երեխա

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիս ամսին լույս աշխարհ են եկել 106 երեխա։

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից հայտնել են որ, հունիսին գրանցված ծնունդներից 59-ը տղաներ են, 47-ը՝ աղջիկներ:

40 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը,  20-ը ՝ Գավառի ԲԿ-ում, 20-ը՝ Սևանի ԲԿ-ում, 18-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Նույն աղբյուրի տեղեկություններով՝ 2021 թվականի հունիսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 125 երեխա՝ 65 տղա, 60 աղջիկ։