Լրահոս
Հասարակական
13:49
11.06.22
209

«Գազպրոմ»-ի դիմաց բախվել են 46 համարի երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կա վիրավոր

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են Hyundai մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, որից հետո վիրավորներից մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ ավտոբուսից առաջացել էր դիզվառելիքի արտահոսք։  

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում՝ որպես 46 երթուղի։