Լրահոս
Սպորտ
12:00
07.07.22
293

Ֆրենկին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և չի վաճառվում․ «Բարսելոնայի» նախագահ

Img default alt hy

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ընդգծել է կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին թիմում պահելու մտադրությունը։

«Ֆրենկին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է և չի վաճառվում, եթե ծայրահեղ անհրաժեշտություն չլինի։ Նրա վերաբերյալ առաջարկ ունեինք ու կարող էինք իրականացնել գործարքը, բայց հիմա այդ պահը չէ։ Մենք չենք ուզում վաճառել նրան»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում ESPN-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դե Յոնգը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: