Լրահոս
Իրավական
20:15
29.11.25
198

Ֆրանսիայում ներկայացրել ենք կալանավորված եպիսկոպոսների հետ կապված խնդիրները․ Արա Զոհրաբյան

Img default alt hy

Ֆրանսիայում ներկայացրել ենք կալանավորված եպիսկոպոսների հետ կապված խնդիրները։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Ֆրանսիայում փաստաբանական համայնքների հետ հանդիպումներից բացի Ալֆորվիլ քաղաքում հանդիպում ենք ունեցել մեր հայրենակիցների և ֆրանսիացիների, այդ թվում՝ փաստաբանների հետ:

Քննարկման ժամանակ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ներկայացրել է Փաստաբանության վիճակը Հայաստանում, միջազգային համագործակցությունը, իսկ ես, Ռոման Ահարոնյանը և Մարինե Ֆարմանյանը ներկայացրել ենք Հայաստանում քրեական հետապնդման թիրախում հայտնված եպիսկոպոսների, ինչպես նաև հակաեկեղեցական շարժման հետ կապված խնդիրները: Այնուհետև պատասխանել ենք ներկաների հարցերին:

Շատ ուրախալի էր արձանագրել, որ ներկաները բավականին իրազեկված էին և գիտեին իրականությունը:

Հանդիպումը կազմակերպելու համար շնորհակալ եմ Ֆրանսիական Լույս միությանը («Լյումիեր Ֆրանսեզ» ասոցիացիա), ի դեմս Լևոն Խաչատրյանի»։