Լրահոս
Միջազգային
18:10
12.09.22
99

Ֆրանսիայի իշխանություններն ակնկալում են պահպանել ՀՆԱ-ի աճը 2022-2023 թվականներին

Img default alt hy

Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերն այն կարծիքին Է, որ 2022 և 2023 թվականներին իր երկրին չի սպառնում ռեցեսիա, և որ Ֆրանսիայի տնտեսությունը կպահպանի տնտեսական աճը:

«Մենք ունենալու ենք առնվազն 2,5 տոկոս տնտեսական աճ 2022 թվականին»,-նա հայտարարել Է LCI հեռուստաալիքին: Ինչ վերաբերում Է 2023 թվականին, ապա, նրա խոսքով, չնայած մի շարք բացասական արտաքին գործոններին, Ֆրանսիայի տնտեսությունը կանգուն Է սպառումների և ներդրումների դրական դինամիկայի շնորհիվ: «Գերմանիայում առկա Է ռեցեսիայի իրական ռիսկ, դժվարին իրադրություն ԱՄՆ-ում, իսկ չինական շուկայում ավելանում են դժվարությունները, որովհետև COVID-ի համաճարակը շարունակվում Է:

Այդ ամենը 2023 թվականին ազդեցություն կունենա Ֆրանսիայի վրա»,-ընդունել Է լե Մերը: Այդուհանդերձ, «աճը լինելու Է դրական», հավաստիացրել Է նա՝ թվեր կնշելով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: