Լրահոս
Իրավական
14:18
26.11.25
470

Ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը կալանավորվել է՝ կաշառքի մեղադրանքով. ՀԿ

Img default alt hy

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ կաշառքի մեղադրանքով։ Հակակոտուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ին հարցին ի պատասխան հայտնեցին, որ   ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: