Լրահոս
Միջազգային
14:38
10.01.26
102

Ֆինլանդիան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից

Img default alt hy

Ֆինլանդիայի դուրս գալը Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից ուժի մեջ է մտել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդում է Yle-ն։

Ֆինլանդիան հուլիսի 10-ին է պաշտոնապես ՄԱԿ-ին տեղեկացրել կոնվենցիայից դուրս գալու մասին։ Որոշումն ուժի մեջ պետք է մտներ վեց ամիս անց։

«Ֆինլանդիայի դուրս գալն Օտտավայի հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից ուժի մեջ է մտնում այսօրվանից», - ասվում է հայտարարության մեջ։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն ավելի վաղ վստահեցրել էր, որ կոնվենցիայից դուրս գալուց հետո Ֆինլանդիան խաղաղ ժամանակ չի օգտագործի հակահետևակային ականներ և մտադիր է դրանք պահել պահեստներում։