Լրահոս
Աշխարհ
20:15
23.11.24
228

Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ կլինի իրեն սպանելու դեպքում

Img default alt hy

Ֆիլիպինների փոխնախագահ Սառա Դուտերտեն հայտարարել է, որ իր վարձած մարդասպանը կյանքից կզրկի երկրի գործող նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերին և նրա կնոջը, եթե վերջիններս մինչ այդ սպանեն իրեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է տեղական GMA հեռուստաալիքը: 

Դուտերտեն այդպես է արձագանքել պետբյուջեի միջոցները վատնելու մեղադրանքով իր աշխատակազմի ղեկավար Զուլեյկա Լոպեսի ձեռբակալությանը: Դուտերտեի խոսքով՝ ինքն արդեն վարձել և հրահանգել է մարդասպանին, ով համաձայնել է կատարել առաջադրանքը, եթե քաղաքական գործչին սպանեն։ Երկրի փոխնախագահը հայտնել է, որ արդեն վարձել է մարդասպանի ու համապատասխան ցուցումներ տվել նրան:

Ֆիլիպինների նախագահի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժինը ի պատասխան տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ երկրի ղեկավարի կյանքին ցանկացած սպառնալիք պետք է լուրջ ընդունվի: Նախագահի անվտանգության ծառայությունից արդեն հայտնել են, որ սերտորեն համակագործակցում են իրավապահ մարմինների հետ՝ երկրի ղեկավարի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք հայտնաբերելու և կանխելու համար:

Ֆիլիպիններում քաղաքականությունը պայմանավորված է պետական ​​պաշտոնյաների ընտանեկան կլանների և նրանց միջև փոխհարաբերությունների գործոնով: Փոխնախագահ Սառա Դուտերտեն պետության նախկին ղեկավար Ռոդրիգո Դուտերտեի դուստրն է: 2016-22 թվականներին երկիրը ղեկավարած Ռոդրիգո Դուտերտեին մեղադրանք է ներկայացվել թմրանյութերին առնչվող քրեական գործի շրջանակներում: Ֆիլիպինների ներկայիս նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերն էլ երկրի նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոս ​​ավագի որդին է։