Լրահոս
Սպորտ
16:57
13.06.22
93

ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները կժամանեն Հայաստան

Img default alt hy

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանին Ինֆանտինոն և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կայցելեն Հայաստան:

Երկու կառույցների նախագահները կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակի հետ կապված հունիսի 15-ին և 16-ին նախատեսված միջոցառումներին, որոնց մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի շուտով: