Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:37
07.09.22
86

Եվրամիությունը դիվանագիտական ներկայացուցչություն Է բացել Կատարում

Img default alt hy

Եվրամիությունն իր դիվանագիտական ներկայացուցչությունն Է բացել Կատարում, որի հետ հարաբերությունների համար պատասխանատու Էր Սաուդյան Արաբիայում ԵՄ-ի ներկայացուցչությունը: Սեպտեմբերի 7-ին ներկայացուցչության բացման արարողությանը մասնակցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում: Նրա ելույթն առցանց հեռարձակել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Ինձ համար մեծ պատիվ Է մասնակցությունը Կատարում ԵՄ-ի ներկայացուցչության բացման արարողությանը: Իմ այցը Կատար կարևոր ազդանշան Է Կատարի հետ կապերն ամրապնդելու՝ մեր քաղաքական կամքի մասին: Մեր հանդեպ ծառացած Է կրկնակի մարտահրավեր Էներգետիկական հատվածում և տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաև անվտանգության ոլորտում ամբողջ աշխարհում:

Մենք միանգամայն համոզված ենք, որ Կատարի հետ բարեկամությունը կաևոր լծակ Է, որը մեզ թույլ կտա գործել միասին այդ մարտահրավերների դեմ պայքարի համար»,- ասել Է Միշելը: Նա նշել Է, որ ԵՄ-ն և Կատարը հասել են առաջընթացի կարճաժամկետ ուղևորությունների համար այցագրային ռեժիմի վերացման հարցերով: Նա իր խոսքում չի հիշատակել ԵՄ-ին կատարական գազի մատակարարումների ընդլայնման հնարավորության մասին, ինչը նրա մերձավորարևելյան շրջագայության գլխավոր նպատակն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: