Լրահոս
Քաղաքական
14:52
07.09.22
87

Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կընդունի Էներգետիկական ճգնաժամի դեմ պայքարի նոր քայլեր

Img default alt hy

Եվրահանձնաժողովը մեկ շաբաթ հետո կընդունի Էներգետիկական ճգնաժամի հաղթահարման նոր միջոցների փաթեթ: Սեպտեմբերի 6-ին Associated Press գործակալությանը տված հարացազրույցում այդ մասին հայտնել Է Էներգետիկայի եվրակոմիսար Քադրի Սիմսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ պլանի հրապարակմանը կնախորդի սեպտեմբերի 9-ին ԵՄ-ի երկրների Էներգետիկայի նախարարների հանդիպումը: Փաթեթին հավանություն կտրվի, ինչպես սպասվում Է, սեպտեմբերի 14-ին:

«Մենք գիտենք, որ կան գագաթնակետայն բեռնվածություններ, երբ տնատիրությունները և ձեռնակություններն արձանագրում են (Էներգիայի) անհավանական բարձր գներ:

Մասնակիորեն առաջարկությունը կլուծի գագաթնակետային ժամերի խնդիրը և թե ինչպես կիրականացվի պահանջարկի կրճատումը այդ կոնկրետ ժամանակային հատվածներում»,- մեջբերում Է գործակալությունը Սիմսոնի խոսքը: Երկուշաբթի օրը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ ԵՀ-ն պատրաստում Է Եվրամիությունում Էլեկտրականության սպառման կճատման և Ռուսաստանից խողովակաշարային գազի գների առավելակետի սահմանման առաջարկություններ:

ԵՄ-ին ռուսական գազի մատակարարումների երկարաժամկետ պարտավորագրերի համակարգը, որը գոյություն ուներ տասնյակ տարիներ, բայց Եվրահանձնաժողովի կողմից վերացվեց սկսած 2009 թականից ԵՄ-ի շուկայում Ռուսաստանի նկատմամբ մի ամբողջ շարք կանոնավորող խտրական նորմաների ընդունման միջոցով, կայուն կերպով ապահովում Էր Եվրամիության կարիքների ավելի քան 40 տոկոսը Եվրոպայում ամենաԷժան վառելիքով այլընտրական մատակարարների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: