Լրահոս
Միջազգային
16:20
11.06.22
162

Եվրահանձնաժողովի ղեկավարը ժամանել է Կիև

Img default alt hy

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկելու երկրի վերականգնման և եվրաինտեգրման հարցերը։ Այդ մասին նա շաբաթ օրը հայտնել է Twitter-ում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուրախ եմ, որ վերադարձել եմ Կիև: Նախագահ Զելենսկու հետ միասին ես կամփոփեմ երկրի վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքի արդյունքները և կգնահատեմ այն ​​առաջընթացը, որ Ուկրաինան հասել է իր եվրոպական ճանապարհին», – հայտնել է ֆոն դեր Լյայենը: