Լրահոս
Մամուլի տեսություն
10:50
29.11.25
388

Եթե վերընտրվեն, հանրաքվեի կարիք էլ չի լինի․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է ․ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախօրեին հայտնել է, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ կլինի 26-ի մարտին․ նման հանձնառություն ունի սահմանադրական փոփոխությունների խորհուրդը:

Օրեր առաջ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կլինի խորհրդարանի ընտրություններից հետո, իսկ ընտրությունը հնարավորություն կլինի, որ մասնակից ուժերը Սահմանադրության վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեն: Ավելի վաղ էլ ասել էր՝ մինչեւ 2026 թ. հունիսը սահմանադրական փոփոխությունների խորհրդում պետք է հաստատել նոր սահմանադրության հայեցակարգի նախագիծը, ապա այն ներկայացնել վարչապետի աշխատակազմ:

Դրանից կես տարի անց՝ 26-ի դեկտեմբերին արդեն, ըստ իր ժամանակացույցի, պետք է հաստատվի նոր սահմանադրության նախագիծը, 27-ին կայանա սահմանադրական հանրաքվե։ Մինչդեռ իշխող թիմում չեն բացառում, որ եթե խորհրդարանական ընտրություններում  իրենք մեծամասնական մանդատ ստանան, հանրաքվեի անհրաժեշտություն էլ չառաջանա, եւ, ինչպես ՍԴ-ի հետ կապված փոփոխությունները խորհրդարանով անցկացրին, որի իրավունքը չունեին, նույնն էլ անեն նոր նախագծի հետ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ խորհրդարանական ընտրություններում ստացել են ժողովրդի մանդատը՝ դա անելու համար:

Հենց այդ պատճառով է կարեւոր, որ մինչեւ ընտրություն Սահմանադրության հայեցակարգը դրվի շրջանառության մեջ, որ թուրք-ադրբեջանական պահանջն իրականացնելիս ոչ մի օր չկորցնեն։

Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ»  թերթում։