Լրահոս
Հասարակական
17:02
08.09.22
148

«Եթե սենց եղավ, չեմ քշելու». տաքսու թանկացումը կարող է անխուսափելի դառնալ

Առանց այդ էլ թանկ ու կրակ տաքսիների՝ հնարավոր նոր թանկացման մասին լուրերին «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ արձագանքել են մայրաքաղաքի տաքսիստները: 

Ինչպես գիտեք, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծ է մշակել, ըստ որի՝ օնլայն պատվեր ստացող կազմակերպությունները՝ մասնավորպես տաքսիստները, պետք է վճարեն պետական տուրք։ 

Նախարարությունն առաջարկում է, որ ամեն փոխադրումից պետությունը 100 դրամ գանձի: 

Եթե կառավարության օրինագիծն ընդունվի, անխուսափելի կդառնա տաքսու թանկացումը: