Լրահոս
Քաղաքական
12:22
10.06.22
126

Եթե այլընտրանքային ճանապարհը հանձնվի շահագործման, մենք կորցնելու ենք Բերձորը. Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանի կոմից հիմա կառուցվում է այլընտրանքային ճանապարհ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն ունեն դավադիր համաձայնություն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Իշխան Սաղաթելյանը:

Նրա կարծիքով՝ եթե այդպես շարունակվի,  հայկական կողմը կկորցնի Բերձորի (Լաչինի) ճանապարհը։

«Այսինքն՝ դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, իսկ եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, նշանակում է, որ մենք ամբողջությամբ կորցնելու ենք Բերձորի շրջանը, այդ թվում՝ Աղավնոն, որոշ հայկական գյուղեր ու, ամենակարևորը, թշնամու ենթակայության տակ են անցնելու մեր ողջ կոմունիկացիաները։

Սա նշանակում է՝ ամբողջական գտնվելու ենք կախման մեջ ու այն, որ ասում ենք՝ Արցախի հայաթափում, նաև սա նկատի ունենք», - ասել է նա: