Լրահոս
Աշխարհ
16:30
27.06.22
145

Ես նրա երկրպագուն եմ․ Ուիլյամսը շանը անվանել է Նադալի պատվին

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ամերիկացի թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը Ուիմբլդոնի մեկնարկից առաջ խոսել է իսպանացի Ռաֆայել Նադալի մասին, ով այս մրցաշրջանում հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և Ռոլան Գարոսում։

«Նա շատ բան արեց 2022 թվականին։ Ես միշտ եղել եմ Ռաֆայի երկրպագուն։ Ես իմ շանը անվանել եմ նրա պատվին։ Նա այնքան քաղցր է, ես կարոտում եմ նրան»,- Ուիլյամսի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:

Նշենք, որ Ուիմբլդոնում Ուիլյամսը մեկ տարվա դադարից հետո առաջին անգամ կխաղա մենախաղում: