Լրահոս
Սպորտ
22:20
23.11.24
489

Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի

Img default alt hy

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահ է, որ Կիլիան Մբապեն շուտով կսկսի աչքի ընկնել արդյունավետությամբ։

«Բոլոր հարձակվողների հետ անհաջող շրջաններ պատահում են: Ես տեսնում եմ, որ Կիլիանը մոտիվացված է և ուրախ է մարզվելիս: Վաղ թե ուշ այս շարքը կավարտվի. Դա ժամանակի հարց է։

Ես չեմ պատրաստվում նրան սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում։ Ընդահակառակը՝ նա կարող է ինձ սովորեցնել դա:

Արդյո՞ք Կիլիանը պետք է աշխատի պաշտպանությունում: Չեմ կարծում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է մասնագետին Marca-ն։