Լրահոս
Միջազգային
11:23
11.06.22
205

Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ՝ մեղմելու պուտինյան գնաճը․ Բայդեն

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրում բարձր գնաճը պայմանավորված է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններով: Այսպես նախագահը մեկնաբանել է կառավարության զեկույցը, որտեղ ասվում է, որ սպառողական գները երկրում աճում են ռեկորդային տեմպերով:

«Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ՝ մեղմելու պուտինյան գնաճը և նվազեցնելու վառելիքի և սննդամթերքի գները: Մեր դիրքորոշումը թույլ է տալիս մեզ ավելի լավ հակազդել համաշխարհային գնաճին, քան աշխարհի գրեթե ցանկացած այլ երկիր՝ քայլեր ձեռնարկելով վերականգնման ուղղությամբ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը կոչ է արել կառավարությանը միջոցներ ձեռնարկել գնաճը նվազեցնելու համար։ Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենի վարչակազմը գնաճը կապում է պատերազմի հետ։ Ապրիլի վերջին Բայդենը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վրա հարձակվելու որոշումը դարձել է 70%-անոց գնաճի պատճառ: