Լրահոս
Հասարակական
21:13
17.11.25
259

Երթևեկության փոփոխություն՝ Չարենցի փողոցում

Img default alt hy

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Չարենցի փողոցում՝ Խրիմյան Հայրիկի անվան հ.10 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների հետադարձը: