Լրահոս
Հասարակական
15:12
09.06.25
413

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում

Img default alt hy

Հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:

Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա - Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ձախ շրջադարձը թույլատրված երկու երթևեկելի գոտիների փոխարեն կկազմակերպվի մեկ գոտուց:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ ձախ շրջադարձ կատարող մեքենաններին մեկ երթևեկելի գոտու փոխարեն կթույլատրվի ձախ շրջադարձ կատարել երկու երթևեկելի գոտուց:

Ինչպես նաև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: