Լրահոս
Քաղաքական
17:09
26.11.25
185

Երուսաղեմից բերված մոմ է, կեսը վառել եմ իմ բանտախցում, կեսն այստեղ եմ վառում՝ մեր երկրի ազատագրման համար․ Աշոտյան

Img default alt hy

Վստահ եմ, որ Հայաստանում պատշաճ ջանքեր չեն գործադրվել՝ ստիպել միջազգային համապատասխան կառույցներին՝ չփակել աչքերը, չձևանալ՝ կույր, խուլ,  համր՝ քաղբանտարկյալների հետ կապված հարցում։  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ  փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Պետք է դուրս հանել բոլոր դեսպաններին, որոնք Հայաստանում ներկայացնում են երկրներ, որոնց համար ժողովրդավարական արժեքները մինչև 2018-ը թիվ շատ կարևոր էին, իսկ հիմա գեոպոլիտիկ խաղերի մեջ ցախ են դարձել: Սարքել են ցախ իրենց արժեքները, գցում են այդ գեոպոլիտիկ վառարանի մեջ, որ Նիկոլը տաք մնա, չմրսի »,- նշեց նա։

Աշոտյանի խոսքով՝ քաղբանտարկյալների հարցը միայն ընդդիմության կամ քաղբանտարկյալների բարեկամների խնդիրը չէ: Նա նկատեց, որ Հայաստանում Եվրամիության առաքելութայն ներկայացուցչության  գրասենյակի կայքն օրերս նշել է գենդերային հիմքով բռնությունների օր, իսկ Լիդիա Մանթաշյանը հենց այդ հիմքով է նստած:

Վերջում Աշոտյանը վառել է իր հետ բանտախցից բերված մոմ. «Այսօր վառում եմ այս մոմն այս մարդկանց ազատության և մեր երկրի ազատագրման համար։ Ավելի լավ է մենք վառենք մոմ, քան հավերժ անիծենք խավարը»։