Լրահոս
Հասարակական
18:41
12.06.22
354

Երիտասարդ տղան Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: