Լրահոս
Հասարակական
17:30
27.02.23
109

«Երեխեքի շորերն են վառում վառարանի մեջ». ՊՆ նախկին շենքից վտարված մարդկանց գույքն էլ են հանում

Պաշտպանության նախարարության նախկին շենքի նախկին բնակիչները այսօր բողոքի ակցիա են արել ՊԵԿ շենքի մոտ: Կոմիտեի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ հանդիպել չի հաջողվել: Շենքը, կառավարության որոշմամբ, հանձնվել է պետեկամուտների կոմիտեին:

Ոստիկաններն այսօր շենքից դուրս են բերել արդեն 10 օր վրաններում ապրող մարդկանց գույքը: Քաղաքացիները պատրաստ են լքելու տարածքը, բայց խնդրում են իրենց թույլատրել ապրել այնտեղ, մինչև վթարային շենքը քանդելու որոշումը: