Լրահոս
Հասարակական
23:07
05.10.22
87

Երևանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Opel մանիշի ավտոմեքենան Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել:

Դեպքի փաստով Մ. Միրզոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետիոտնը անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով։