Լրահոս
Հասարակական
13:30
08.06.25
197

Երևանում «Land Rover»-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթար հետևանքով գազի արտահոսք տեղի չի ունեցել։