Լրահոս
Հասարակական
14:15
19.07.25
293

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

Img default alt hy

Երեկ՝ հուլիսի 18-ին, վրաերթ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մհեր Ա.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ոստիկանություն զորքերի զորամասի մոտ, վրաերթի է ենթարկել 49-ամյա Արսեն Թ.-ին, ապա բախվել վերջինի «Chery Tiggo» մակնիշի ավտոմեքենային: 
 
Վթար-վրաերթի հետևանքով Արսեն Թ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն նշված բժշական կենտրոնում շտապօգնության բժիշկներին հայտնել են, որ իրենք ազատ տեղ չունեն, ինչից հետո վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
«Hyundai»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
 
Բախման հետևանքով «Chery Tiggo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: