Լրահոս
Հասարակական
10:15
06.01.26
211

Երևանում հրդեհ է բռնկվել բեռնատար «Mercedes»-ում․ այրվել է նաև հարևանությամբ կայանված «BMW»-ն

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։


Փրկարարները մարել են բեռնատար «Mercedes» մակնիշի և հարևանությամբ կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն մեքենաները դարձել են ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը և դեպքի հանգամանքները։