Լրահոս
Հասարակական
21:51
09.09.22
122

Երևանում հնչել են կրակոցներ. տատ ու թոռ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ

Img default alt hy

Sհamshyan.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: 

Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցի շենքերից մեկի բնակարանից հրազենային վնասվածքներով Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 2 քաղաքացու: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները տատ ու թոռ են: Թոռը, որը տղա է, 25 տարեկան է, տեղափոխվել է «Էրեբունի», իսկ  89-ամյա տատիկը՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոններ: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են հրազենային վնասվածքներ ստացել: